Լուրեր

Կադաստրի վկայականը բոլորին վաճառքի հանող Նիկոլը հիմա էլ անկախությունից է խոսում․ Շարմազանով

24.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախությունից խոսացող կապիտուլյանտը ՀՀ-ն դարձնում է Արեւմուտքի, ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ բախման պալիգոն։

Կադաստրի վկայականը բոլորին վաճառքի հանող Նիկոլը հիմա էլ անկախությունից է խոսում։
 
Տո դու՝ ու՞ր, անկախությունն՝  ուր։
Դու անկախության հետ այնքան կապ ունես,որքան ֆաշիստները՝ մարդասիրության։
 
Դու ատում ես ՀՀ անկախությունը,որի հիմքում Արցախի հայկական լինելն էր ու Ցեղասպանության ճանաչումը։
Քո նպատակը մեկն է ՝ Նիկոլ,Հայաստանը սարքել պանթուրքիզմի ճորտ։
Չի ստացվելու, կոկորդիդ է մնալու թուրքական պլանի իրագործումը»։

← Վերադառնալ ցուցակին