Լուրեր
Եթե Փաշինյանի ռեժիմը մնաց, այսօրվա վիճակին երանի ենք տալու․ Շարմազանով
24.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի բան իմացեք..
Եթե Փաշինյանի ռեժիմը մնաց, այսօրվա վիճակին երանի ենք տալու։
Դա ասել եմ եւ 2020-ի նոյեմբերին, եւ 2021-ի ընտրությունների ժամանակ, եւ 2022-ի Դիմադրության շարժմամ ժամանակ,եւ այսօր։
Այն ինչ հիմա կատարվում է Արցախում եւ Հայաստանում , Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում մի քանի ամիս հետո կարող է չարյաց փոքրագույն թվալ։
Դուրս եկեք 100 հազարներով փողոց ու ձեր «ոչ» -ը ասեք թրքահպատակ ռեժիմին։
2018-ին երգ ու պարով հեղափոխություն անողներ ,ու՞ր եք, դուրս եկեք փողոց։
Ապացուցեք յուրաքանչյուրդ,որ դուք եք տերը ձեր երկրի:
Դուք ու ոչ թե Ալիեւի ու Էրդողանի կամակատար Փաշինյանի ռեժիմը» ։