Լուրեր

Ուղերձ սեփական կաշին փրկելու մասին․ Մարգարիտ Եսայան

24.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ուղերձ սեփական կաշին փրկելու մասին
 
Ասում  է ՝ իբր Հայաստանը անկախ է, ազատ է, ինքնիշխան է, իբր   ապագա  կունենա,  իսկ   ենթատեքստում ասում է՝  հասեք-հայ հասեք, Թուրքիա, արեւմտյան ուժեր, հասեք մոլորյալ նիկոլականներ․․․
 
Հայաստանի ինքնիշխանությունը փրկեք՝ իմա, փրկեք նիկոլի հետույքը․․ասում է    Հռոմի ստատուտի ընդունումը  հանուն Հայաստանի շահի է, ու  չի ասում թե ոնց է  գժված դեսուդեն զանգում,  գործընկեր երկրներին այլ բան ասում եւ խնդրում, որ իր հետույքը պահեն  վարչապետի աթոռին․․․
 
Ասում  է մեր գործընկերների պահվածքը  երբեք կապ չունի 2018-ի  թավիշի հետ, տափակ օրինակներ է բերում   եւ չի ասում, որ մինչ  իր կողմից ՀՀ իշխանության  զավթումը էդ գործընկերները  մշտապես  հարգել են Հայաստանի Հանրապետությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում  մշտապես եղել են  Արցախի ինքնորոշման իրավունքի,  կարգավիճակի եւ անվտանգության   կողքին․․․
 
Պնդել են, որ ադրբեջանը հարգի  այդ ամենը․․Ասում  է, կարեւորը ՀՀ ինքնիշխանությունն է եւ չի ասում, որ ինքնիշխանություն բառի ենթատեքստում ինքը հասկանում  է իր, միմիայն իր՝ փաշինյան նիկոլի «ինքը» եւ «իշխանությունը»․․
 
Ոչ մի խոսք չի ասում Արցախի ժողովրդի, այնտեղ կատարվող ցեղասպանության եւ    ՀՀ սահմաններին թշնամու  զորքի կուտակումների մասին․․․ Իսկ 2019-ին  կոկորդ էր պատռում  ասելով՝ Արցախը Հայաստան է․․․
 
Ուղերձում բոլորը մեղավորներ են, ինքը՝ ոչ․․․Իր մեղքի մասին վախեցած լռում է․․․
Կարճ՝ դրա  ուղերձը վախի մասին էր, իրեն չքցելու պաղատանք իր թուրքական եւ արեմւտյան պապաներին ուղղված, թուրքի կոշիկ լիզելու   չափ եղկելի եւ  զզվելի․․․
 Ամոթ մեզ, որ սա դեռ վարչապետ է․․․»։

← Վերադառնալ ցուցակին