Լուրեր
Արցախն այն միջնաբերդն էր, որն իր վրա էր կրում թշնամու հիմնական հարվածները․ Տիգրան Աբրահամյան
24.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի դեմ օպերացիան ավարտելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կենտրոնանալու են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստմանը:
Արցախն այն միջնաբերդն էր, որն իր վրա էր կրում թշնամու հիմնական հարվածները, իսկ այդ դիմադրության օջախն այլևս չկա:
Թուրքական արշավանքի ճանապարհը դեպի Հայաստան ամբողջովին ազատ է` հարվածի գլխավոր ուղղությունն այլևս Հայաստանն է»: