Լուրեր

Ուղղերձի հիմնական ասելիքը հետևյալն էր․ Արտակ Զաքարյան

24.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ուղղերձի հիմնական ասելիքը հետևյալն էր`

 
«Թուրքիա, Արևմուտք և ՀՀ անգիտակից քաղաքացի, փրկե´ք իմ դավադիր իշխանությունը»: 
 
Նա նույն կերպ, «պաշտպանում» էր ազատ, անկախ ու ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը, որին հենց իր դավաճան ու արյունոտ ձեռքերով էլ այսօր խեղդամահ է անում:
Հիմա էլ իբրև թե «պաշտպանում» է ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստանը, որին ևս արժանացնելու է Արցախի ճակատագրին` եթե իհարկե հայ ժողովուրդը, մոտ ժամանակներս նրան չհեռացնի դահիճի պաշտոնից:
 
P.S.
Տպավորություն է, որ հաջորդ ուղղերձն անելու է կամ Անկարայից, կամ արևմտյան որևէ մայրաքաղաքից»:

← Վերադառնալ ցուցակին