Լուրեր
2018-ին ուսանողներին խաբեությամբ ցույցերի տանողն այսօր վախենում է․ Հենրիխ Դանիելյան
23.09.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական: (Ի դեպ սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր):
Իշխանազավթման գործընթացին մասնակցած, դավաճանությունը սատարող այս հայատյացը նման հայտարարություն տարածելով ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը:
2018-ին ուսանողներին խաբեությամբ ցույցերի տանողն այսօր վախենում է, որ ուսանողությունը լայն կազմով դուրս կգա փողոց ու ինքը կզրկվի աշխատավարձից ու պարգևավճարներից: Այսինքն, այն հանգամանքը, որ թշնամին կարող է մտնել իրենց տներն ու իրենց կոտորել` չի խանգարում մտածել իրենց աթոռների ու պարգևավճարների մասին:
Ձեր նմանները չունեն աջակցություն, այնպես որ խորհուրդ եմ տալիս շահի պատճառով չդասվել դավաճանների շարքում»: