Լուրեր

Ուշադրություն.հատուկ Նիկոլի ստերը տարածողներին․ Շարմազանով

23.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ուշադրություն.հատուկ Նիկոլի ստերը տարածողներին։

Հայաստանի ինքնիշխանությունը լացացրել է հենց Նիկոլը։
Նայեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը.
 
9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
Սա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է,որը  ստորագրել է հենց Նիկոլ Փաշինյանը։
 
Սյունիքով անցնող Նախիջեւանի ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող «տրանսպորտային  հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Սա Նիկոլն է ստորագրել։
 Նիկոլն է ստորագրել,որ Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահները։
Ի՞նչ եք հիմարաբար միջանցքի թեման ուրիշի վրա բրդում։
Ի՞նչ էք էլ հավայի ինքնիշխանության պաշտպան ձեւանում։
Բան ունեք ասելու՞,կապիտուլյանտին ասեք։
Թե՞ Արեւմուտքը այլ հրաման է ձեզ տվել,այ Հայաստանի անկախությունը թուրքի ոտքերի տակ մատաղ անող էակներ»։

← Վերադառնալ ցուցակին