Լուրեր
Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է․ Տիգրան Աբրահամյան
23.09.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է, պետք չէ այլևս զարմանալ: Պետք է արձանագրել ու առաջ անցնել:
Նույնը վերաբերվում է քննիչներին, դատախազներին, ԱԱԾ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց համար որոշում ունեն:
Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ: Կան այլ տարբերակներ` չենթարկվել, հրաժարվել անօրինական հրամաններ կատարելուց, պասիվանալ կամ ուղղակի հեռանալ համակարգից:
Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որի փախչել պարզապես չեք կարող, բայց կրկնում եմ` դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է»: