Լուրեր
Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է․ Տիգրան Աբրահամյան
23.09.2023
ԱԺ «Պատիվ ունեմլ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է:
Այս պահին ընդամենը հրադադար է:
Իսկ թե ինչ է սպասվում Արցախին, արցախցուն դեռ շատ անորոշ է:
Ադրբեջանցիների հետ անընդհատ բանակցություններ են, սակայն այդ ամենն էլ շատ դժվար է բանակցություն անվանելը:
Մեծ առումով ահաբեկիչը զենքը գլխներիս դրած անընդհատ սպառնում ու իր անելիքներն է թելադրում ու այս պահին շատ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել:
Շրջաններն առանձին, Ստեփանակերտն իր հերթին` պաշարված են, մարդիկ` պատանդի կարգավիճակով ու առանց լուրջ միջազգային ճնշման դժվար է քիչ թե շատ սպասումներ ունենալ:
Ես սա չեմ ասում նրա համար, որ իմ բնույթով վատատես եմ, այլ պետք է իրադրությունը հնարավորինս ճշգրիտ գնահատել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է շարժվել»: