Լուրեր
Այսքանից հետո միայն գենետիկ ապուշները կամ երակներում թուրքական խառնարյունները կմնան Նիկոլի կողքին․ Արտակ Զաքարյան
22.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էրդողանի խոստովանությունը, որ Նիկոլը տեղյակ էր ադրբեջանցիների հարձակման մասին, երեկ անուղղակի հերքվում էր թուրքերին արդարացնող իշխանական քարոզչական ոհմակների կողմից:
Ենթադրենք թե ձեր Էրդողանը նման բան չի ասել (չնայած թուրքական աղբյուրները գրել են):
Բա սա՞ ինչ է նշանակում: Սա էլ ե՞ք հերքելու: Նիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին, և որպես դրա հնարավոր հետևանք` Արցախից փախստականների հարցերով զբաղվելու համձնարարականներ է տվել:
Այսքանից հետո, հասարակ քաղաքացին ո՞նց չասի, որ առանց Նիկոլի ու նրա ազգադավ խմբակի համաձայնության, ոչ մի հարձակում ու ցեղասպանություն Արցախի դեմ չէր կարող լինել:
Այսքանից հետո միայն գենետիկ ապուշները կամ երակներում թուրքական խառնարյունները կմնան Նիկոլի կողքին»: