Լուրեր

Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է․ Տիգրան Աբրահամյան

22.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Եվլախում ռուսների միջնորդությամբ արցախցիների ու ադրբեջանցիների հանդիպումը կարելի է գնահատել որպես կողմերի դիրքորոշումների փոխանակում, որտեղ որևէ հարցում գրավոր որևէ արձանագրում չկա:
Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները խիստ խափանումներով են գործում, որովհետև ստեղծվածը զուտ հետպատերազմյան իրադրություն չէ:
 
Հայաստանյան իշխանությունների կործանարար քաղաքական կուրսն ու ադրբեջանական ագրեսիվ գործողություններն արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել` խիստ սահմանափակելով շարժի ու գործելու հնարավորությունները:
Առհասարակ Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով»:

← Վերադառնալ ցուցակին