Լուրեր
Մարդկային դեմքը կորցրած մի քանի հարյուր «հայ» ոստիկաններ, չեն կարող խոչընտոտել ազգային շարժմանն ու զարթոնքին․ Արտակ Զաքարյան
22.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարդկային դեմքը կորցրած մի քանի հարյուր «հայ» ոստիկաններ, չեն կարող խոչընտոտել ազգային շարժմանն ու զարթոնքին: Ինչպես տեսնում ենք, նրանք հաճույքով անցնում են վայրենությունների, երբ քիչ քանակով մարդկանց խումբ է լինում: Մեծ խմբերի ակցիաներին նույնիսկ չեն մոտենում: Սրանք այն տեսակն են, որ նախընտրում են խմբով հարձակվել քաղաքացու վրա, և աշխատավարձ ստանալիս չմտածել, որ իրենք ծեծել և ձերբակալել են երիտասարդ մարդկանց, ում ծնողները, հարազատները, ընկերները այդ պահին սպանվում, հայրենազրկվում ու արմատախիլ են լինում:
Նրանք փող (փարա, մանաթ) ստանալիս չեն մտածելու, որ հայության ոտատակ տված արժանապատվությունը փրկելու փորձեր անող մարդկանց են ձերբակալել: Չեն հասկանում, որ մի քանի տարի հետո, Երևանի փողոցներում, ոստիկաններով վազելու են, որպեսզի վնասազերծեն իրենց կանանց ու երեխաներին ծեծող և պատիվն արատավորող ադրբեջանա-թուրքական ագրեսիվ խմբերին: