Լուրեր
Իշխող ռեժիմի այս վայրագություններն իրականացվում են հանուն փողի. Տիգրան Աբրահամյան
22.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 3 տասնյակ մարդ է տարվել:
Շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով, դեռ չեմ խոսում այն մասին, որ բերման ենթարկելիս ոստիկանական ոհմակները հատուկ դաժանություն են դրսևորում:
Իշխող ռեժիմի այս վայրագություններն իրականացվում են հանուն փողի, ծառայամտության, դավաճան Նիկոլի և նրա դաշնակից թուրքերի»: