Լուրեր
Պատմությունը չի մեռնում, պատմությունը խստորեն պատժում է նրանց, ովքեր իր դասերը լավ չեն ընկալում․․․Մարգարիտ Եսայան
21.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ով ողջ կմնա, ով կմեռնի, բայց հիշողությունը կմնա եւ ողջերը կհիշեն, թե անցած հինգ տարիներին եւ, հատկապես 2020-ի 44 օրյա հորջորջվող պատերազմին ու դրանից հետո ով իրեն ինչպես պահեց, ինչ ասաց, ինչ չասաց, ոնց նայեց կամ չնայեց մարդկանց աչքերին․․․
Պատմությունը չի մեռնում, պատմությունը խստորեն պատժում է նրանց, ովքեր իր դասերը լավ չեն ընկալում․․․» ։