Լուրեր

Թույլ մի տվեք, որ 1915 թվականը կրկնվի. ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց

21.09.2023

 «Դուրս եկեք, միացեք ժողովրդի ձային, որպեսզի կարողանանք թրքահպատակ ու դավաճան ռեժիմին հեռացնենք կառավաությունից, ձևավորենք ազգային օրակարդ»,- հայտարարում են ակցիայի մասնակից ՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

«Նիկոլ դավաճան», «պայքար», «պայքար» սկսեցին վանկարկել ակցիայի մասակիցները։ 

«Այս պահին մեր հայրենակիցներն Արցախում այս իշշխանության անգործության պատճառով  ցեղասպանվում  է, թշնամին հասնում է  իր ուզածին, դրա դեմն առնելու մեկ հնարավորություն կա՝ դուրս գալ փողոց ու հեռացել այս ազգադավներին։ 

«Արցախ», «Արցախ» վանկարկեցին ակցիայի մասնակիցները։ 

«Թույլ մի տվեք, որ 1915 թվականը կրկնվի, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի գործող իշշխանության անգործության հետևանքով տեղի ունենա դա»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց։ 

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցները՝ փակելով փողոցներ ու կաթվածահար անելու երթևեկությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Երևանի կենտրոնի գրեթե բոլոր փողոցները։ 

panorama.am

← Վերադառնալ ցուցակին