Լուրեր
Շուշիի կողմից իջած ադրբեջանական ստորաբաժանումները քաղաքի համար վտանգավոր հեռավորության վրա են. Տիգրան Աբրահամյան
21.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առավոտյան գրել էի, որ ադրբեջանական զորքերը երեկ հաստատված հրադադարից հետո տեղակայվել են Ստեփանակերտի անմիջական մատույցներում:
Քաղաքի տարբեր հատվածներում զինված ադրբեջանցիների ներկայությունն անխուսափելիորեն նման միջադեպերի է հանգեցնելու:
Որքան տեղյակ եմ` փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է, որտեղ Շուշիի կողմից իջած ադրբեջանական ստորաբաժանումները քաղաքի համար վտանգավոր հեռավորության վրա են»: