Լուրեր

Հայտնի հոդվածով ձերբակալվել է Նարեկ Մալյանը. Տիգրան Աբրահամյան

20.09.2023

  ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Ատելության խոսք»-ի հայտնի հոդվածով ձերբակալվել է Նարեկ Մալյանը:
Այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում եմ, որտեղ համապատասխան գործողություններ են իրականացվում:
 
Նարեկին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած: 
 
Թե բա ատելություն, բա ի՞նչ անենք, հանենք դնենք գլխների՞ս, թե՞ շնորհակալ լինենք, որ Հայաստանն էլ ամբողջական չեն հանձնել, մեզ էլ դեռ շնչելու հնարավորություն են թողել»:
 

← Վերադառնալ ցուցակին