Լուրեր

Ակնհայտ է դառնում, որ միջազգային հիմնական դերակատարները ևս շահագրգռված են պատերազմի շարունակմամբ․ Տիգրան Աբրահամյան

20.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը երեկվանից պաշտոնապես հայտարարում է բանակցություններին պատրաստ լինելու մասին, իրականում խուսափում է խոսելուց, ինչը նշանակում է, որ արյունահեղությունը շարունակվելու է:

Միջազգային դերակատարները նույնիսկ այս պահին պատերազմը կանգնեցնելու գործառույթ չեն իրականացնում:
 
Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով խնդիր ունի հայաստանյան դավաճանների հետ, բայց Արցախում ապրող մարդիկ աշխարհաքաղաքական խնդիրների գերին չեն դառնալու:
Վերջապես կանգնեցրե´ք պատերազմը, հակառակ դեպքում շատ ակնհայտ է դառնում, որ միջազգային հիմնական դերակատարները ևս շահագրգռված են պատերազմի շարունակմամբ ու ահռելի զոհերի աճով»:
 

← Վերադառնալ ցուցակին