Լուրեր
ՀՀ ԱԳՆ-ն իբր պատասխանում է Ադրբեջանին. Շարմազանով
19.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արա, գնացեք մեռեք կամ լուռ խոտ կերեք։
Ուրեմն ՀՀ ԱԳՆ-ն իբր թե պատասխանում է Ադրբեջանին։
Ի՞նչ է ասում Նիկոլի ԱԳՆ-ն։
Ասում է, որ «Հայաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի բացառապես հումանիտար բնույթ»։
Ոչ մի խոսք անվտանգության երաշխավոր լինելու ու ինքնորոշման իրավունքի մասին։
Արա դուք պետությու՞ն եք, թե՞՝ հումանիտար օգնության վկաներ։
Նիկոլ, բա եթե աջակցությունդ Արցախին բացառապես հումանիտար բնույթ կրում, ինչու՞ էիր գլուխդ տնկած գոռում Արցախը Հայաստան է եւ վերջ ու Շուշիում Արայիկի ինագուրացիային մասնակցում։
Նիկոլ, Շուշիում շուրջպարդ էլ էր հումանիտար աջակցություն…Ադրբեջանին»։