Լուրեր

Անհասկանալի են անկապ կոչերն ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին։ Հերիք է հավասարության նշան դնեք․ Շարմազանով

19.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Անհասկանալի են անկապ կոչերն ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին։

 
Հերիք է հավասարության նշան դնեք։
Ադրբեջանը ռմբակոծում է Արցախն, իսկ Զախարովան անհասկանալի կոչեր է անում կողմերին։
 
Ով ինչ անում է, ՌԴ ԱԳՆ-ն եւ ԵՄ ներկայացուցիչներն ասում են Նիկոլը ճանաչել է
 
Արցախն Ադրբեջանի կազմում։
Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։
 
Բայց ոչ Հիմնարար սկզբունքներով ու ոչ էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս։
 
Բա դուք անելիք չունե՞ք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ԱՄՆ, ՈԴ եւ Ֆրանսիա» ։

← Վերադառնալ ցուցակին