Լուրեր
Որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր Խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ․ Տիգրան Աբրահամյան
18.09.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նայում ես հետ ու տեսնում, թե որտեղից ուր ենք հասել` ՌԴ-ն, Կարմիր Խաչը նաև Ակնայով են բեռ մտցնում Արցախ:
Ճիշտ է` հիմնական բեռը զուգահեռ Բերձորով է մուտք գործել Արցախ, սակայն մեկ է` նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմերը, յուրաքանչյուրն իր մասով, պարտականությունները չի իրականացրել:
Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման օրակարգը փաշինյանական ռեժիմը բերեց հասցրեց ֆիզիկական գոյության խնդրի:
«Լաչինի միջանցքը» պետք է լինի հիմնական առանցքը ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մատակարարումների համար, դեռ չեմ խոսում Արցախի ու Հայաստանի ՄԻԱԿ` կյանքի ճանապարհի մասին:
Հայաստանյան իշխանությունների փախուստի և միջազգային դերակատարների լռության պայմաններում, արցախցին մեն-մենակ կանգնած է անդունդին եզրին, որի պայմաններում ցանկացած սխալ կամ անզգույշ քայլ բերելու է ողբերգության»: