Լուրեր
Սա առաջին հերթին նիկոլի պարտությունն է․ Հենրիխ Դանիելյան
18.09.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ-ն պարտվեց. սա առաջին հերթին նիկոլի պարտությունն է, նա այլևս չի վայելում ժողովրդի վստահությունը:
Օրեր առաջ տեղի ունեցավ իշխանությունների խայտառակ երթը, որով որ նրանք տապալվեցին ու ցույց տվեցին հայ ժողովրդին իրենց իրական դեմքը, իսկ իրենց իրական դեմքն այն է, որ նրանք վարչական ռեսուրսով հանդերձ 4800 մարդ էին կարողացել հավաքագրել` ներառյալ հնդիկներ:
Երևան քաղաքի ավագանու ընտրություններին իրավունք ուներ մասնակցելու 824 հազար 250 քաղաքացի, սակայն մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի, այսինքն 589 հազար 697 քաղաքացի ընդհանրապես մերժել է նիկոլին ու նիկոլիզմը, բոյկոտել է նրա հետ որևէ ընտրության գնալը. դա քաղաքացիների ուղերձն է նիկոլին և քպ-ականներին, որ նրանք այլևս իշխանություն չունեն:
Սրանք վստահ էին, որ հաղթահարելու են անցողիկ շեմը` հավաքելով 50+ տոկոս, այսինքն ձայների մեծամասնությունը, բայց ընտրությանը մասնակցած քաղաքացիները չարդարաձրեցին նրանց սպասելիքները, այսպիսով քպ-ն հավաքեց 32,57 տոկոս:
Ժողովրդի անունից այլևս տերերիդ մոտ զիջումներից չխոսես: Դու ու քո քաղաքական թիմը ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ եք պարտության սիմվոլ, այլև Հայաստանի ներքաղաքական կյանքում եք պարտության սիմվոլ:
Ձեր իշխանության ամոթի երթը, ամոթի ընտրություններն արդեն խոսում են քո` Հայաստանում իշխանություն չունենալու մասին»: