Լուրեր

Այլեւս էական չէ ,թե ով է դառնալու Երեւանի քաղաքապետ։ Հեռացնել Նիկոլին՝ սա է օրակարգը․ Շարմազանով

18.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասել եւ կրկնում եմ՝ այլեւս էական չէ ,թե ով է դառնալու Երեւանի քաղաքապետ։

Կարեւորը քաղաքացիների կողմից նիկոլիզմի մերժումն էր։
Երեւանցիները մերժեցին ՔՊ-ի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու թեզը։
ՔՊ-ն չունի լեգիտիմություն եւ վերջ։
 
Իսկ ՔՊ-ն քանի մանդատ կգողանա,ով ում հետ կմիանա կամ ոչ՝ առաջնային չէ։
Ընտրություններով  ամբողջական իշխանափոխություն չի լինելու ։
 
Նիկոլը պետք է հեռացվի համաժողովրդական ճնշման արդյունքում։
Քանի դեռ վարչապետը Նիկոլն է,ի՞նչ կապ ունի ,թե ով է քաղաքապետը։
 
Հեռացնել Նիկոլին՝ սա է օրակարգը»։

← Վերադառնալ ցուցակին