Լուրեր
Փաստացի Երևանը չընտրեց ավագանի․ Արտակ Զաքարյան
17.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստացի Երևանը չընտրեց ավագանի:
28%-ի շուրջ 2-3 %-ը կարծում եմ կլինի անվավեր:
25-26 %-ը` մեկ մարդու ընտրության համար, գուցե վատ ցուցանիշ չէ, բայց մի ամբողջ ավագանու համար` կոչվում է լեգիտիմության ճգնաժամ:
Երևանի ավագանին, և հատկապես նրա ընտրած քաղաքապետը, լինելու է գուցե լեգալ, բայց հաստատ` ոչ լեգիտիմ: Նա բարոյական ու քաղաքական իրավունք չի ունենալու խոսել Երևանի ու երևանցիների անունից:
Առավել ևս` Նիկոլն ու իր դավադիր խմբակն այլևս իրավունք չեն ունենալու խոսել հայ ժողովրդի անունից»: