Լուրեր
ՆԱՏՕ-ն Կովկասում «նայող» վաղուց նշանակել է Թուրքիային։ Կասկածողները կարող են գնալ Բաթումի՝ կհամոզվեն․ Շարմազանով
17.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արեւմուտքը կարո՞ղ է թող Կիպրոսն ազատի թուրքական օկուպացիայից։
ՆԱՏՕ-ով ու հավաքական Արեւմուտքով հիացածներ ու հույսեր կապողներ, ՆԱՏՕ-ն հարց լուծող է ՝ թող ԵՄ անդամ Կիպրոսի 40 տոկոս օկուպացրած տարածքներից թուրքերին վռնդի։
Պետք չէ ոգեւորվել։
ՆԱՏՕ-ն Կովկասում «նայող» վաղուց նշանակել է Թուրքիային։
Կասկածողները կարող են գնալ Բաթումի՝ կհամոզվեն»։