Լուրեր

Ինչպե՞ս ընդունես էս հակասական ժողովրդի ընտրությունը․ Մարգարիտ Եսայան

16.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Կորած ու  մոլորված մի ժողովուրդ․․․ 
 
-ակադեմիական գիտելիքներով
- աշխարհի գրքերը կարդացած
- աշխարհի լեզուներով խոսող,
 -աստվածային երաժշտություն ստեղծող
-պատմական հիշողությամբ
-ազգային  ինքնագիտակցությամբ
-տիեզերական  իմաստնությամբ
-հայրենիքը սիրող
-սիրուն ու գրագետ   ժողովուրդ․․․
 
Դատարկախոս, տգետ ու փնթի  ժողովուրդ
 
- թրքահպատակ ու թրքասեր
- անլվա եւ անատամ
- նախանձ ու աբիժնիկ
- չար ու  չկամ
-  զավթիչի կոշիկը լիզող
- հայրենիքն ատող  
- տգետ ու անթրաշ
- գոռոզ ու  դատարկ
- անկիրթ ու անգրագետ
- ուրացող  ու գործ տվող 
-  թշնամու առաջ տան դռները բացող 
Հակասությունների ու հակասական ժողովուրդ
 
Հ․Գ․ Ինչպե՞ս  ընդունես էս հակասական ժողովրդի ընտրությունը, երբ, առաջին տեսակը  մի կողմ  քաշված ծվարել է եւ մեծ ողբերգություն է ապրում,  երկրորդ տեսակը՝ մարտնչող տգիտության հաղթարշավ է անում․․․
Ու դու մտածում ես՝   էս ո՞ւմ ես թողել տունդ, երկիրդ, հայրենիքդ, հողդ, պատմությունդ, հիշողությունդ, կյանքդ․․․ո՞ւմ․․․»։

← Վերադառնալ ցուցակին