Լուրեր
Դուք ասֆալտ ուտելուն ու բորդյուր լիզելուն երանի եք տալու․ Արտակ Զաքարյան
16.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում ծայրաստիճան ծանր իրավիճակ է: Բազմաթիվ երեխաներ քաղցած կամ կիսաքաղց են քնում: Սակայն նույնիսկ այդ պայմաններում Արցախը պայքարում է ազգային արժանապատվության, հայկական Արցախի և Հայաստան պետության գոյության համար:
Քաղցած երեխաների և օրվա սովը մի կերպ հաղթահարող մեր հայրենակիցների պատմական առօրյային զուգահեռ` ՀՀ դավաճան բոսյակների կառավարությունը (ում պատճառով ստեղծվել է նաև այս վիճակը) զբաղված է նախընտրական կապիկություններով...
Դուք ասֆալտ ուտելուն ու բորդյուր լիզելուն երանի եք տալու»: