Լուրեր

Ռուսաստանին միջանցք, եթե պետք լիներ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին կվերցներ․ Շարմազանով

16.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արեւմուտքի հաճախորդներն ասում են ՝ ՌԴ-ն միջանցք է ուզում։
Այ տգետներ, Ռուսաստանին միջանցք, եթե պետք լիներ՝  2020-ի նոյեմբերի 9-ին կվերցներ։
 
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանը միջանցք պահանջում էր։
Նիկոլը չկար ու բունկերներում թաքնված էր։
Ո՞վ չէր թողնելու միջանցք , եթե ՌԴ-ին դա պետք լիներ։
 
Նիկոլը՞, թե՞ ՔՊ-ն։
Մեկը բունկերում էր,մյուսները ՝ ծվարած պատերի տակ։
Իսկ իրականությունը հետեւյալն է.
Եթե ռուս խաղաղապահները չգային, թուրքը ամբողջ Արցախն էր գրավելու։
Սյունիքն էլ հետը։
Չե՞ք հավատում, Նիկոլին հարցրեք։
Թող ասի ինչպես է Պուտինին խնդրել Մեղրիից մինչեւ Տեղ գյուղ ռուսական դրոշներ տեղադրեն,որ Ադրբեջանը չմտնի Սյունիք։
 
Իմ հիշողությունը տեղն է։
Նոյեմբերի 9-ից հետո նույնիսկ մոլի հակառուսներն էին լցրել տակներն ու Ռուսաստանին սիրո եւ եղբայրության ձոներ նվիրում, քանի որ Արեւմուտքը եթիմներին անտեր էր թողել։
 
Հիմա էլի ակտիվացել են սորոսա-գրանտակերները։
Չի կարելի այդքան ուրացող լինել։
Հայաստանի Հանրապետության ապագան պետք է խարսխված լինի ՌԴ-ի հետ ամուր դաշինքով։
 
Այլընտրանքը՝ սորոսա-թրքացումն  է։
Հայաստանի ադրբեջանացում չի լինելու, այ բոսյակներ»։

← Վերադառնալ ցուցակին