Լուրեր
Գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել ․ Արմեն Հովասափյան
16.09.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թերևս գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե արձանագրեմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ հանրային գիտակցության վրա ազդեցության համար մշակվել են ընթացակարգային միֆերի շարք, որոնք հաջողությամբ աշխատել են վերջին 5 տարիների ընթացքում։ Այս միֆերից առանցքայիններից մեկը Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված միֆերի տրցակն է, որոնք Փաշինյանի ձեռամբ պարբերաբար «խոդի» են քցվում՝ փորձելով հերթական հարմար պահին դեմոնիզացնել ՀՀ երրորդ նախագահին։ Բոլորիս է հայտնի, որ Նիկոլն իր տեսակով այնպիսին է, որ կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը՝ փայլուն պատկերացնոլվ, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր կարելի է ներդնել ու կիրառել։
Շատերի մոտ այսօր էլ հարց է առաջանում, թե «եղե՞լ են նախորդ իշխանությունների ժամանակ թերություններ, սխալներ ու բացթողումներ»: Պատասխանը միանշանակ է․ իհարկե եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարիներ շարունակ մանիպուլյացիայի, կեղծ տեղեկություններ շրջանառելու ճանապարհով նշյալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձևավորելով միֆեր, որոնց հանրության մի հատվածը այսօր էլ դեռ կուրորեն հավատում է:
Ըստ էության՝ գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել տարբեր բացթողումների մեջ, այնինչ իրենք ամբողջովին ձախողել են ամենակարևոր հարցը՝ պետության անվտանգության ապահովումը․ այսօր միանշանակ է, որ կասկածի տակ է դրված պետականության գոյության հարցը։
Ինչպես վերևում նշեցի՝ երկրում պետական կարգը տապալելուց հետո Նիկոլի թիվ մեկ թիրախը նախագահ Սրագսյանն էր, իսկ ավելի կոնկրետ Ապրիլյան պատերազմը։ Շատերս ենք հիշում, երբ 2016-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը բղավում էր, որ «տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։
Այսպես կոչված Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որը Նիկոլի գրպանի գործիքն էր, ինչպես այսօր 44-օրյա քննիչ հանձնաժողովը, այդպես էլ չկարողացավ հաստատել Փաշինյանի և նրա մանկլավիկների կողմից հնչեցրած միֆերը: Ավելին, ոչ մասնագիտական հանձնաժողովին պետք եկավ մի տարի ժամանակ, որպեսզի գան այն եզրահանգմանը, որ ՊԲ-ն ապրիլյան պատերազմի ժամանակ ո՛չ սպառզինության, ո՛չ սննդի, ո՛չ էլ վառելիքի խնդիր չի ունեցել: Եթե ընդհանրական, ապա մի շարք միֆեր պարզապես հօդս ցնդեցին, այդ թվում դավադրությունների մասին միֆերը: Պարզ դարձավ, որ այդ օրերին զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել են և պետք է վստահեին զինվորին, սպային, քանի որ կանգեցվել էր հակառակորդի լայնածավալ հարձակումը։ Այս թեման աստիճանաբար դուրս եկավ փաշինյանական խոսույթից։
Ինչքան էլ այսօր Փաշինյանն ու իր խունտան փորձեն կասկածի տակ դնել Ապրիլյանի հաղթանակը, հայտարարելով, թե «արդյո՞ք այն հաղթանակ էր», լկտիաբար տիրաժավորել, որ հայկական կողմն է խնդրել կանգնեցնել պատերազմը, սրանք ընդամենը նիկոլական ստի ու կողծիքի հերթական պորցիաներն են՝ դատարկություն։
Մեկ այլ հայտնի միֆ, որը, նույնպես սիրում է օգտագործել նիկոլը, այսպես կոչված, «Բադեն-Բադեն» լեգենդն էր, ըստ որի, Սերժ Սարգսյանը «միլիոններ է ծախսում կազինոներում»։ Նշեմ, որ այս թեզը իշխանության փեշի տակ ծվարած նախկին աբիժնիկների ամենաշատ տիրաժավորված պնդումներից էր։ Գալով իշխանության Նիկոլը հանձնարարեց և իր ձեռքի գործիք «Փաստերի ստուգման հարթակ» կոչվող ցեխը հետաքննություն սկսեց։ ՝Այսպիսով 2021 թվականի սեպտեմբերի 15-ին նշված ցեխը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել էր գերմանական Բադեն-Բադեն։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Օրերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։
Ըստ էության՝ պետք է հստակ արձանագրենք, որ մենք ականատես եղանք Փաշինյանի ուղղորդմամբ ու հանձնարարականով «կարված» հերթական շինծու քրեական վարույթի հետ․ սա նրա ձեռագիրն է, քանի որ Նիկոլը սիրում է հարմար պահի, հանրային աղմուկ ապահովել կամ հակապետական ու հակահայկական քայլն անելուն զուգահեռ հանրային ուշադրություն շեղել։
Վերջաբանի փոխարեն․ մի քանի օր առաջ նիկոլական պատգամավորներից մեկը հպարտորեն հայտարարել էր, թե «մենք մեր քաղաքական կյանքը սկսել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, ավարտելու ենք նրա հետ»։ Այս առիթով թերևս հավելեմ՝ երեկ քարոզարշավի երթի ժամանակ Նիկոլի հետ առաջին շարքերում քայլում էին կիսամարդիկ, դասական տականքներ, և քչերդ գիտեք, բայց դրանց միակ դրդիչ ուժը վախն է։ Միանշանակ էդ կիսատները փայլուն գիտեն, որ հենց կորցնեն իշխանությունը, իրենց ճակատագրում հետաքրքիր փոփոխություններ տեղի կունենան։ Այլ բառերով՝ լինելով սրբապիղծ և «конченый», նրանք, հանուն ազգակործանի, պատրաստ են ամեն ինչի, միայն թե մի քիչ էլ ձգեն»: