Լուրեր
Արցախցիներն իրենց բերքից` կարևոր չէ ցորեն, թե այլ բան, բաժին են հանում մյուսներին․ Տիգրան Աբրահամյան
16.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում այս տարվա ցորենի բերքից ստացված որոշակի քանակ կա, որը կառավարությունը փորձում է դռնեդուռ հավաքել ու արցախցիների կարիքների համար օգտագործել:
Վիճակն օրհասական է և արցախցիներն իրենց բերքից` կարևոր չէ ցորեն, թե այլ բան, բաժին են հանում մյուսներին:
Կառավարությունը փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ դա բարոյականից բացի, նաև պետություն-մասնավոր մակարդակում փոխադարձ շահավետ լինի:
Մեկ այլ կարևոր խնդիր, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի` շուկայում արհեստական ձևավորված բարձր գներն են, որի մասով պետությունը մեծ անելիք ունի:
Սոցիալական քաղաքականության շրջանակներում կառավարությունը պետք է առավելագույնս օբյեկտիվ կարիքների գնահատում իրականացնի` առավել խոցելի խմբերին եղած ռեսուրսներից ճիշտ բաշխումներ իրականացնելու համար»: