Լուրեր
Նիկոլ,դու ինքդ քեզ «վառեցիր»․ Տիգրան Աբրահամյան
15.09.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ,դու ինքդ քեզ «վառեցիր»։
Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։
1991-ից սկսած հայ ժողովուրդը միշտ տոնել է այդ նշանավոր տոնը։
Նույնիսկ 2018 -ի եւ 2019-ի սեպտեմբերի 2-ին ապագա կապիտուլյանտն է շնորհավորել Արցախի Անկախության հռչակման օրվա առթիվ։
Իսկ սա նշանակում է,որ մենք՝ նախկիններս,Նիկոլին ժառանգել ենք 12.000 քառ.կմ տարածք ունեցող Ազատ ու Անկախ Արցախ։
Ամբողջ ՔՊ-ի թիմն էր մինչեւ 2020-ի աղետը կենացներ ձոնում Արցախի անկախությանը,իսկ կարկառուն քպ-ականներն էլ Ակնայում նռան հետ սելֆիներ էին անում՝ պնդելով,որ Ակնան իրենց հայրենիքն է։
Բայց նույն այդ քպ-ական պարոններն այսօր բերանները ջուր են առել ու պաշտպանում են իրենց հայրենիքը մեկ գրչի հարվածով Ալիեւին հանձնած Փաշինյանին։
Երեկ Ազատության հրապարակում մարդաշատ էր։
Բայց Արցախի անկախության օրվա առթիվ ոչ Նիկոլը ու ոչ էլ որեւէ նիկոլական չհիշեց։
Ու դա հերթական անգամ վկայում է,որ Արցախ հանձնողը Նիկոլն է։
Եթե Ալմա Աթայի հռչակագրից սկսած նախկինները ճանաչել էին Արցախն ադրբեջանական,ինչպե՞ս էր կապիտուլյանտ Նիկոլը եւ 2018, եւ 2019 սեպտեմբերի 2-ին շնորհավորում Արցախի անկախության տոնը,ինչպե՞ս էր Շուշիում մասնակցում Արցախի նախագահի ինագուրացիային,ինչպե՞ս։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Նիկոլը,ու դա մեզ երեսով են տալիս ով չի ալարում՝Բորելից մինչեւ Զախարովա։
Դրա համար պետք է ազատվել Նիկոլից ու ազատագրել կոլաբորացիոնիստ ռեժիմից մեր հայրենիքը»։