Լուրեր
Լրանում է Աշոտյանի ապօրինի կալանավորման եռամսյա ժամկետը․ Շիրազ Խաչատրյան
15.09.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում ստեղծված աղետալի վիճակով, երկրի արտաքին մարտահրավերներով պայմանավորված վերջերս շատ հաճախ չենք խոսում մեր համար սկզբունքային հարցի, մեր ընկերոջ` Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման մասին։
Բայց ասեմ, որ վերը նշածս խնդիրներն բոլորը փոխկապակցված են, Արմենը ձերբակալված է հենց էս թեմաների մասին խոսելու, իրերն իրենց անունով կոչելու, իշխանությունների դավաճանական քայլերը գաղտնազերծելու համար։
Էսօր լրանում է Աշոտյանի ապօրինի կալանավորման եռամսյա ժամկետը։
Ու չնայած էս խուլիգանների ակնհայտ սխալ հաշվարկներին, Արմենը ոչ միայն ամուր անցնում է էս փորձությունների միջով, այլ իր գաղափարների, տեսակետների, սկզբունքների համար շարունակում է պայքար մղել հենց կալանավայրից։
Ձեռքը միշտ ներքաղաքական ու արտաքին իրադարձությունների զարկերակին է պահում, մենակ ընդհանուր պակաս է զգացվում նրա սուր, յուրօրինակ հարցազրույցների ու լայվերի։
Ընկեր ջան ձիգ կաց, համոզված եմ, արդարությունը հաղթելու է, ու մենք միասին նույն ֆռոնտում պայքարելու ենք սրանց քշելու համար...»։