Լուրեր

Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ-ից մինչև մատերիալ չի բա ինչ ա․ Կարեն Ավագյան

14.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ-ից մինչև մատերիալ չի բա ինչ ա:

Սրանց օրոք տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացել են տուգանքներն ու հարկերը: Քաղաքացիներին ֆինանսապես ճկելու սխեման այսքանով չի ավարտվում: Օրվա կառավարիչները նաև ուղղակիորեն չհիշատակվող ֆինանսական բեռով են ճկում մեր քաղաքացիներին:
 
Բնակչության վրա ավելացած  ֆինանսական բեռի ևս մեկ  կատեգորիա է հանդիսանում առողջապահականը: Այսօրվա առողջապահության կառավարիչների թեթև ձեռքով քաղաքացիների վրա է թողնված նաև առողջապահական համակարգի ֆինանսավորման գրեթե ողջ բեռը: Չնայած առողջապահության նախարարությունում  պետպատվերի համար մարտերը շարունակվում են: 
Այսօրվա կառավարիչները որոշել են, որ առողջապահական ոլորտի համար անհրաժեշտ ֆինանսավորման մոտավոր 15%-ն է են հատկացնում, ինչը այս բնագավառի համար ուղղակի չնչին պահպանության գումար կարելի է համարել: Ֆինանսական բեռի  մոտ 85%-ը բաժին է հասնում բնակչությանը, որոնք իրենց անձնական միջոցներից են ստիպված հատկացնել առողջապահական կարիքներին: Հայաստանում բուժսպասարկումը օր օրի թանկանում է:
 
Այս իրավիճակն ամենևին նորմալ հարաբերակցություն չէ: Հարևան Վրաստանում պետությունը փակում է 45-47%-ից ավելին: Մեզ նման այլ երկրներում այդ թիվը մոտ է 30-32%-ի, իսկ համաշխարհային միջինը բնակչությանը առողջապահական ոլորտներում բաժին ընկնող ֆինանսական բեռը չի գերազանցում 19-20%-ը:
 
Չնայած նրան, որ առողջությունը պետության քաղաքականության հիմնական նպատակներից է, այսօրվա առողջապահության նախարարը բացի առողջության մաղթանքից, որը տեղավորվում է միայն բաժակաճառի մեջ, առաջ չի գնացել: Իսկ առողջապահության ֆինասնավորումը ավեկացնելու փոխարեն ավելացել են  համերգները, պարգևավճարները, թանկարժեք գնումները և էլի «խիստ անհետաձգելի» միջոցառումներ»:

← Վերադառնալ ցուցակին