Լուրեր

Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրնե․ Տիգրան Աբրահամյան

14.09.2023

  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը:
Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով:
 
Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ:
 
Ամեն դեպքում ռուսական կողմը հավաստիացնում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են և փորձում են ամեն գնով հասնել հումանիտար իրավիճակի հարաբերական կայունացման»:

← Վերադառնալ ցուցակին