Լուրեր
Ֆիասկոդ լինելու է, Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով
14.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոկոլայ , եթե Պուտինի ասածը քո համար տենց «ասնավանի» է ու ԱԺ ամբիոնից հղում ես անում Վ.Պուտինի Հայաստանի հետ խնդիրների բացակայության վերաբերյալ խոսքին,բա ինչու՞ հղում չես անում Պուտինի մեղադրանքներին՝ ուղղված քեզ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու պահով։
Սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում Վ.Պուտինը, ում խոսքերին դու լրջորեն հետեւում ես ,հայտարարել է.«Առանցքային հարցը նրանում է,որ Հայաստանն ինքն է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս»։
Իսկ դրանից երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ Ս.Լավրովը 100-րդ անգամ ասեց,որ դու՝Նիկոլ 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս։
Դու Արցախ հանձնող ես։
Դու դավաճան ես։
Դու թուրքական օրակարգ սպասարկող ես։
Դու ազգակործան պատուհաս ես։
Դու կապիտուլյանտ ես։
Դու աշխարհաքաղաքական զրո ես՝ 0:
Դու կրուտիտների մարմնավորում ես։
Դու տեղով ֆիասկո ես։
Իսկ ֆիասկոն շիշ է,որը ջարդվելու լուրջ հատկություն ունի։
Ֆիասկոդ լինելու է, Նիկոլ Փաշինյան»։