Լուրեր

Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ ռազմատրանսպորտային միջոցի ոչնչացման մասին է խոսքը․ Տիգրան Աբրահամյան

14.09.2023

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական ապատեղեկատվությունն այնպիսի «բարձունքներ» է նվաճել, որ նույնիսկ դաշտի նեղ մասնագետներն են մեծ դժվարությամբ իրենց ստիպում հերթով բոլորի վրայով անցնել:

Այսօրվա կեղծ տեղեկություններից մեկը վերաբերվում էր կեղծ դիվերսիայի բեմադրմանը:
 
Ըստ ադրբեջանցիների ՝ Արցախի ՊԲ-ն իբր դիվերսիոն-ահաբեկչական գործողության փորձ է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը:
 
Ի դեպ, Ադրբեջանը նույն ապատեղեկատվությունից 1-2 ժամ առաջ հաղորդել էր «աշխարհագրական բարդ ռելիեֆի պայմաններում» իր ռազմատրանսպորտային միջոցի վթարի մասին, ինչի հետևանքով 3 զինծառայող մահացել է:
Չի բացառվում, որ Ադրբեջանն է փորձել վերոնշյալ ուղղությունից որևէ սադրանք իրականացնել, սակայն դա նախնական փուլում ձախողվել է, որովհետև օպերացիայի հիմնական գործողությունից առաջ, դեռևս անհայտ պայմաններում 3 կորուստ է տվել: 
 
Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ ռազմատրանսպորտային միջոցի ոչնչացման մասին է խոսքը, ինչն այս դեպքում էական հանգամանք է:
Ինչևէ, ադրբեջանական գրոհները, այդ թվում` տեղեկատվական դաշտում, ակտիվորեն շարունակվում են»:

← Վերադառնալ ցուցակին