Լուրեր

Արեւմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»․ Շարմազանով

14.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Արեւմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։

 
Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման  ու Արեւմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։
 
Ավելին,նիկոլիստները հերքեցին Արեւմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։
 
Բայց այսօր արդեն ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հստակ ասել է,որ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»։
 
Այստեղ առանցքայինը «ի հակադրություն Ռուսաստանի» խոսքերն են։
 
Փաստորեն ԱՄՆ Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել,որքան Հայաստանից կերտել Ռուսաստանի նոր հակառակորդի կերպարը՝ Նոր Ուկրաինա։
 
Մենք ի վերջո պետքե սթափվե՞նք,թե՞՝ոչ։
 
Այս ամենի վտանգները հաշվարկե՞լ ենք։
 
Իսկ քաղաքականությունից բան չհասկացող Նիկոլ Փաշինյանին ,ով բողոքում էր իր տիկնոջ Ուկրաինա այցն անհարկի քաղաքականացնելու մեջ ասեմ,որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է ասել,որ « Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային» ։
 
Հիմա ի՞նչ,ԱՄՆ Պետդեպն էլ է ամհարկի քաղաքականացնում…
 
Հ.Գ. Ասել եւ ասում եմ՝ ՀՀ անվտանգային եւ արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների նորոգումն ու ամրապնդումը»։

← Վերադառնալ ցուցակին