Լուրեր
Սրանք երկիրը դեռ շարունակում են ներսից քանդել․ Մարգարիտ Եսայան
13.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դպրոցական չեղած դասագրքերի մասին՝ կարճ
Շատ հրատարակիչներ պարզապես չեն մտնում էս դաշտ, չեն ուզում «անցավ> գլուխները դնել գելյոտինի տակ, բայց, գնացեք, թեկուզ ձեզ ծանոթ հրատարակիչներից մի քանիսի հետ էս թեմայի շուրջ խոսեք, կիմանաք, որ եղել են եւ կան շատ գրքեր, կազմված, ձեւավորված, դրանք ներկայացվել են էն կգմս-ին, բոլոր նորմալ, գիտական, հայեցի, հայկականությունը մեջները դասագրքրեը մերժվել են, ու, մեկ էլ՝ հոպըլա, տպագրվել են ադիբուդիները․․․
Չմանրամասնեմ, բայց, այստեղ լուրջ ուսումնասիրելու նյութ կա․․․Եւ, իմանալով, հայտարարում են, դասագրքերի թեման զուտ գրքի եւ այն հրատարակելու թեմա չի, սա լուրջ պատերազմ է ուղղված կրթական համակարգը ոչնչացնելուն, ամորֆ եւ անդեմ սերունդ մեծացնելու, անհող ու անմիտ սերնդով լցնելու էն վայրը, որտեղ այդ սերունդը կապրի՝ առանց հայրենիքի, առանց գիտելիք, առանց կրթություն, առանց պատմություն եւ առանց լեզու։
Հա, մենք արդարացիորեն խոսում են իրական պատերազմից, սահմաններին կուտակված թշնամի ուժերի զենք-զինամթերքից, զոհերից, եւ հայի միամտությամբ չենք ուզում նկատել հասկանալ, գիտակցել, որ նաեւ երկրի ներսում է պատերազմ, իրական, վտանգավոր, սարսափելի ավերիչ։
Սրանք երկիրը դեռ շարունակում են ներսից քանդել եւ էդ քանդելու ծրագիրը իրականացվում է «պետական» մակարդակով, կգմսի չանչերով, նայեք այդ տիկնոջ դեմքին, նայեք։
Կա՞ կրթության , հայեցի եւ գիտական կրթության հանդեպ սրտացավություն, չկա, ապակի եւ սառը․․․
Հ․Գ․ եթե դասագիրք չլիներ նախկինների ժամանակ, հում-հում կերել էին․․Արթնացեք, հայեր, հերիք մնաք քնած․․․»։