Լուրեր
Հենց Արմեն Աշոտյանն էր բացահայտում ու հրապարակում Նիկոլի դավաճանությունների մասին բոլոր մանրամասները․ Հենրիխ Դանիելյան
13.09.2023

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«նիկոլը և իր դավադիր խմբակը ցուգցվանքի մեջ է:
Այս դավաճան իշխանության վախերից մեկի ապացույցը Արմեն Աշոտյանին ազատազրկելն է:
Արդեն 75 օր է, ինչ Արմեն Աշոտյանը ազատազրկված է` նիկոլի ու ալիևի վախերի պատճառով:
Ինչու՞ ազատազրկեցին Արմեն Աշոտյանին, որովհետև նա ասում էր դիվանագիտական փոխհրաձգության մասին, որը մեր երկիրը հասցնելու է այս վիճակին: Նրան ազատազրկեցին, որովհետև նա ասում էր, որ այս գարշահոտ ստահակները հայրենիքի հանձման պրոցեսը հասցնելու են ավարտին: Նրան ազատազրկեցին, որովհետև նա ասում էր, որ նիկոլ-ալիև-միշել սիրախաղը բերելու է այսօրվա փակուղային իրավիճակին:
Նիկոլն Արմեն Աշոտյանին հենց այս շրջանում է փակի տակ պահում, որ կարողանա ավարտին հասցնել ալիևին տված բոլոր խոստումները:
Հենց Արմեն Աշոտյանն էր բացահայտում ու հրապարակում Նիկոլի դավաճանությունների մասին բոլոր մանրամասները, իսկ դա միանշանակ խանգարում էր նիկոլի արտաքին տերերին:
Օղակն այնքան է սեղմվել, որ դավաճանները մնացել են քաղաքական թթվածնային քաղցով, քանի որ ուժային բոլոր կենտրոններին ռեվերանսներ մատուցելու արդյունքում դավադիր խմբակը նիկոլ փաշինյանի գլխավորությամբ հայտնվել է ցուգցվանքում»: