Լուրեր

Իրենցը՝ թուրքական «դուխ» ն է, մերը՝ հայոց ՈԳԻՆ։ Հայկ Մամիջանյանի խոսքը հենց այդ ՈԳՈՒ մասին է․ Մարգարիտ Եսայան

13.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 
«Իրենցը՝ թուրքական «դուխ» ն է, մերը՝ հայոց ՈԳԻՆ
 
Այո, իրենք  իրենց «դուխ»-ով եկան ու Արցախը ծախեցին
իրենց «դուխ»ով՝  կերան մատաղ սերնդի կյանքը
իրենց «դուխ»-ով եկան ու քանդում են հայոց պետականությունը
իրենց «դուխ»-ով եկան ու  քանդում են կրթությունը, ազգային արժեքները, ավանդույթները
 
իրենց «դուխ»-ով քանդում են ամեն հայկականը
իրենց «դուխ»-ով քանդում են մարդկային հարաբերությունները
իրենց «դուխ»-ով քանդում են բարոյականությունն ու  համերաշխությունը
իրենց «դուխ»-ով քանդուքարափ են անում մայրաքաղաքը, ճանապարհները, մարդկանց հոգիները
իրենց «դուխ» ով․ դատարկում են երկիրը
իրենց «դուխ»-ով  ոչնչացնում են  սերը, հարգանքը, արժանապատվությունը․․
Որովհետեւ իրենց «դուխ»-ը թուրքական արտադրության է։ Նայեք նրանց գլխի ձեւին, նայեք նրանց աչքերի մեջ, նայեք նրանց  լեզվամտածողությանը, նայեք նրանց թրքասիրությանը․․․
 
Իսկ հիմա նայեք     այս կողմ, նայեք էն մարդկանց, որ պայքարում են սրանց դեմ նայեք, էն ուժերին, որ, իրավամբ,  սրանց դեմ են եւ ընդդեմ․․․
Այդ մարդկանցը  ոչ թե թուրքական արտադրության «դուխ»-ն է, այլ՝ լրիվ հակառակը՝ հայկական ՈԳԻն․․․իսկ հայոց ՈԳԻն   չի մեռնում, անմահ է։
Այո, երբեմն միամիտ է, երբեմն,  չափազանց հանդուրժող, երբեմն՝ երեխայի պես ազնիվ, երբեմն՝ չափազանց եւ անթույլատրելի համբերող։ Բայց, վայը եկել ու տարել է, երբ  այդ ՈԳԻՆ ծառս կլինի։
 
Իմ ընկեր Հայկ Մամիջանյանի խոսքը հենց այդ ՈԳՈՒ մասին է․․․Ու, այո, երբ  հայոց ՈԳԻն ոտքի կկանգնի, ծառս կլինի, ինչպես Դավիթն իր հրեղեն ձիով, վախեցեք այդ ՈԳՈՒՑ, վախեցեք , եթե հայ չեք, եթե թշնամի եք, եթե ազգակործան եք, եթե դավաճան եք ու կապիտուլյանտ․․․Ու, այո, մոտ է օրը․․․Չկասկածեք։
 
Հ․Գ․ Կարդացեք հայոց էպոսը, ամեն ինչ գրված է  վաղօրոք․․․»։

← Վերադառնալ ցուցակին