Լուրեր
Հանեք ձեր ներքաղաքաքական վախի ակնոցները․ Արտակ Զաքարյան
12.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին թիրախավորելով, ոմանք հույս ունեն, որ ընդդիմության պայքարը կարող են ներկայացնել որպես օրենքից դուրս հնչող կոչեր:
Հանգստացեք պրոիշխանական (այսինքն` հակահայկական) աղջիկներ և հակառակը: Ընդդիմությունը երբեք ու երբեք այնպիսի քայլերի չի գնացել, որը կարող է խաթարել մեր վտանգված երկրի ներքին կայունությունը: Դուք ձեր արշինով մի չափեք մյուսներին: Դուք որ հասցրել եք հեղել հազարավոր երիտասարդ մարդկանց արյուն և խեղել հազարավոր ճակատագրեր, դեռ չի նշանակում, որ բոլորն են ձեր պես: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայի անվտանգությունն ու համերաշխությունը:
Այդ դուք կարող եք միմյանց դեմ հանել ու թշնամացնել հայ մարդկանց, ոչ թե ընդդիմությունը:
Այդ դուք կարող եք անտերության մատնել երկիրը, 120.000 մեր հայրենակիցներին, և անամոթաբար արդարանալ, ոչ թե ընդդիմությունը:
Այդ ձեր սրտերն էին փառավորվում տարիներ առաջ, երբ Երևանի կենտրոնում զանգվածային բախումբերով միտինգներ էիք կառավարում:
Այդ դուք էիք պատերին տալիս, ասֆալտին փռում, դավադրական մուրճով քարոզարշավներ անում, դատարաններ շրջափակում և վերջապես մեր ժողովրդի արյուն- քրտինքով ձեռքբերած հաղթանակները թշնամուն նվիրում, ոչ թե ընդդիմությունը:
Հանեք ձեր ներքաղաքաքական վախի ակնոցները և մի պղտորեք մարդկանց հոգիները ձեր շինծու տեղեկատվական արշավներով:
Հանդարտվե´ք, նիկոլիզմի մունետիկներ,ամեն բան լա´վ է լինելու: Մեր պետության հավիտենականության և հայկական Արցախի համար մենք պայքարելու ենք»: