Լուրեր

Ասում ես Պրահան ստորագրել ես, քանի որ ռուսական առաջարկն ակտուալ չէր։ Խաբում ես, Նիկոլ․ Շարմազանով

12.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլ,Պետրոսի մոտ ՌԴ-ին 2020-ի պատերազմը չկանխելու մեջ երբ մեղադրում ես հիշիր, որ դու էիր պատերազմից հետո Պուտինին օրը 50 անգամ սպասիբո ասում։
 
Դու էիր 2022-ի սեպտեմբերին Վլադիվոստոկում հիանում «Պուտինի խնդիրներին արձագանքելու օպերատիվ կարողությամբ»։
Դու ու քո թիմն էր կառչել քեզ ուղղված Պուտինի «он- не предатель» իրականության հետ կապ չունեցող ձեւակերպումից։
 
Ասում ես Պրահան ստորագրել ես, քանի որ ռուսական առաջարկն ակտուալ չէր։
Խաբում ես, Նիկոլ։
 
ՌԴ ԱԳՆ Լավրովը Պրահայից հետո բացահայտեց,որ Պրահայում դու ,մերժելով ռուսական առաջարկը,ճանաչեցիր Արցախն Ադրբեջանի մաս։
Դու ուրացել ես քո իսկ կողմից հռչակած  «անջատում հանուն փրկության» գաղափարը։
 
Դու վաղուց խզել ես կապերդ իրականության հետ»։

← Վերադառնալ ցուցակին