Լուրեր

Դուք աղետաբեր, թրքասեր և ամենակարևորը ՊԱՐՏՎԱԾ իշխանություն եք, և շատ շուտով դուք նետվելու եք պատմության աղբանոցը․ Միքայել Գրիգորյան

12.09.2023

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է

 
«Քաղաքական անասնաֆերմայում բավականին մեծ խուճապ է առաջացրել  Հայկ Մամիջանյանի ելութը: Դե ինչպես հայտնի է կենդանական աշխարհում իշխում է վախի զգացումը, որը այսօր պատեց ՔՊ-ն ոտքից գլուխ:
 
Փաստորեն սրանք նույնիսկ ելույթից են ընկնում հիստերիկ վախերի մեջ, պատասխան տալու միայն մտքից արդեն իսկ սարսափահար են լինում: Դրանցից շատերը երևի հասկանում են, որ համաժողովրդական ցասումն այլևս անխուսափելի է, և պատասխան տալու ժամանակը մոտ է: Հենց դա է պատճառը, որ կապիտուլյանտի օտարասեր խմբակը սկսել է ամեն ելույթից հետո էլ ավելի հիստերիկանալ: Վստահեցնում եմ ձեզ, որ ձեր և ձեր կապիտուլյանտի վախերը և դրանցից բխող արված ու չարված քայլերը մեկ է ձեզ պատասխանատվությունից չեն ազատելու:
 
Դուք աղետաբեր, թրքասեր և ամենակարևորը ՊԱՐՏՎԱԾ իշխանություն եք, և շատ շուտով դուք նետվելու եք պատմության աղբանոցը: Պարտության կուսակցությունը չի կարող երկիր կառավարել, պարտության առաջնորդնել Երկիր»:

← Վերադառնալ ցուցակին