Լուրեր

Հայկ Մամիջանյանի ելույթից ու ճեպազրույցից վախեցած, նիկոլիզմով տառապող իշխանական թևն ակնհայտ ցույց է տալիս իր անհանգստությունը. Հենրիխ Դանիելյան

12.09.2023

 ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայկ Մամիջանյանի ելույթից ու ճեպազրույցից վախեցած, նիկոլիզմով տառապող իշխանական թևն ակնհայտ ցույց է տալիս իր անհանգստությունը: Ի տարբերություն ձեզ ու ձեր տերերի, ընդդիմությունը երբեք մարդկանց կյանքը վտանգի տակ չի դրել, ոչ իշխանության եղած ժամանակ, ոչ էլ հիմա, երբ ընդդիմություն է: Իսկ հիմա ընդդիմությունը ցանկանում է ժողովրդին փրկել սպասվող վտանգներից, որին հասնելու համար թրքահպատակներին իշխանությունից պետք է հեռացնել և վերջ դնել պարտվողական քաղաքականությանը:
 
ՔՊ-ականները խառնվել են իրար, վախից արդեն բուն են ման գալիս, որ մտնեն, որովհետև հասկանում են, որ ժողովրդի ցասում լինելու է, որ շուտով բոլորով ձեռք-ձեռքի տված հայտնվելու են քաղաքական աղբանոցում: Սրանք մտածում էին, որ «դուխով» կարգախոսն իրենց դուխով կդարձնի, բայց փաստորեն սխալվեցին:
 
Վախկոտ, դավաճանների իշխանություն, որ վախենում է սեփական ժողովրդից: «Դուխով» կարգախոսի տակ դուխով ձևանալով սրանք մարդկանց բաժանեցին սևերի ու սպիտակների, պառակտեցին ժողովրդին, բայց այդ պառակտված ժողովուրդը հիմա ոտքի է կանգնում` պաշտպանելու իր վիրավոր, բայց հզոր հայրենիքը: Վախեցե´ք, քանի որ ձեզ համար ժողովրդի ցասումը նույնն է, ինչ չարիքի համար խաչը կամ սուրբ ջուրը: Հայ ժողովուրդն այդ խաչով ապրել և գոյատևել է հազարամյակներ շարունակ, և այդ խաչով շարունակելու է գոյատևել` անկախ վիրավոր լինելուց, անկախ դժվարություններից ու կորուստներից» :

← Վերադառնալ ցուցակին