Լուրեր

Հայաստանի օկուպացիայի և ստեղծված պատերազմավտանգ իրավիճակի համար, սեպտեմբերի 21-ի առթիվ Նիկոլին շնորհավորելու բան լինելու՞ է․ Արտակ Զաքարյան

12.09.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Նիկոլն ասում է «Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այնպիսինն է, որ Սամվել Շահրամանյանին շնորհավորելու շատ բան չկա»:
Իսկ ո՞վ է իրավիճակը հասցրել դրան. Արցախի հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը՞, թե՞ Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած և համաշխարհային խայտառակություն դարձած Նիկոլը: 
 
Իսկ Հայաստանի օկուպացիայի և ստեղծված պատերազմավտանգ իրավիճակի համար, սեպտեմբերի 21-ի առթիվ Նիկոլին շնորհավորելու բան լինելու՞ է»:

← Վերադառնալ ցուցակին