Լուրեր
Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի․ Արտակ Զաքարյան
12.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի բացառապես ռուսական ծագում: Այն որևէ ձևով կապված չէ Ադրբեջանի հետ, այլապես հիմա ալիևյան ԶԼՄ-ները կպայթացնեին աշխարհն իրենց դահիճային հումանիզմով (նիկոլական ոճի մեջ):
Ադրբեջանցիք այս հարցում չհասան իրենց նպատակին: Նրանք փորձում էին ռուսական կողմին համոզել, որպեսզի ՌԴ հումանիտար աջակցության հետ միասին, նաև Արցախա-ադրբեջանական սահմանին կանգնած ադրբեջանական բեռնատարները մտնեն Ստեփանակերտ:
Դա չի հաջողվել, որովհետև նախ Արցախի համար այն կատեգորիկ անընդունելի է, և երկրորդ. կարծես թե ՌԴ-ն այլևս չի ցանկանում ընկրկել ալիևշինայի կամակորությունների առջև: Այս խորհրդանշական ռուսական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորման նիկոլա-թուրքական ներկայիս հունը:
Հայաստանի առաջնային խնդիրն իր դավաճաններից ազատվելն է»։