Լուրեր
Իմ թշնամին է նա, ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Ռուբիկոնն անցնելու ժամանակն է․ Շարմազանով
11.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չկա արեւմտամետ ու ռուսամետ։
Կա Արցախի ինքնորոշման իրավունքի ջատագով Հայ ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող կապիտուլյանտ։
Իմ եղբարն է նա, ով Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս անկախ իր աշխարհաքաղաքական նախընտրությունից։
Իմ թշնամին է նա, ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
Ռուբիկոնն անցնելու ժամանակն է։
Կողմնորոշվեք։
Աստված եւ պատմությունը չեն ներելու»։