Լուրեր
Էրդողանը փորձում է թեման «թանկով վաճառել» տարածաշրջանի հիմնական դերակատարներին․ Տիգրան Աբրահամյան
10.09.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական բեռնատարի մուտք գործելու հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, Ադրբեջանի կողմից, ռուսական նախաձեռնության մերժումից հետո, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են` իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ռացիոնալ դաշտ վերադարձնելու համար, սակայն որևէ արդյունք չկա:
Ակնհայտորեն այստեղ նաև թուրքական ձեռագիր կա և Էրդողանը փորձում է թեման «թանկով վաճառել» տարածաշրջանի հիմնական դերակատարներին, սակայն հետևանքն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն է ու սահմանագծին ակտիվացող ադրբեջանական զինուժը»: