Լուրեր
Հակաթուրքական ու պրոհայկական զարգացումներն Արցախում անհանգստացնում են Էրդողանին․ Շարմազանով
10.09.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն ինչ Էրդողանի ու Ալիեւի համար սխալ է, ճիշտ է Արցախի ու Հայաստանի համար։
Այսօր Էրդողանն ասել է ,որ վաղը խոսելու է Փաշինյանի հետ։
Ավելին.նա նշել է, որ Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն։
Հակաթուրքական ու պրոհայկական զարգացումներն Արցախում անհանգստացնում են Էրդողանին։
Սա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում» ։