Լուրեր
Ադրբեջանը «թքում» է Արեւմուտքի եւ ՌԴ-ի երեսին,իսկ այնտեղ ձեւ են անում, թե անձրեւ է գալիս․ Շարմազանով
10.09.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը «թքում» է Արեւմուտքի եւ ՌԴ-ի երեսին,իսկ այնտեղ ձեւ են անում,թե անձրեւ է գալիս։
Ադրբեջանը լկտիացել է,քանի որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի «ատամները հաշվել» է։
Ինչու՞ են Արեւմուտքում եւ ՌԴ-ում զարմանում Ալիեւի լկտի պահվածքի վրա։
Չէ որ իրենք ՝Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ ԱՄՆ, Ֆրանսիան եւ ՌԴ-ն , չհարգելով իրենց իսկ կողմից մշակված ուժի չկիրառման սկզբունքը,աչք փակեցին 44-օրյա պատերազմում Ադրբեջանի պատերազմով հարցեր լուծելու քաղաքականությանը։
Ալիեւը «թքեց»նրանց հեղինակության վրա ու ցույց տվեց,որ նրանք նավթն ու տարբեր շահեր իրենց իսկ ստորագրությունից վեր են դասում։
Հաագայի դատարանի պարտադրում է բացել Լաչինի միջանցքը,իսկ Ադրբեջանը հոխորտում է այդ որոշման դեմ։
ՌԴ-ն Լաչինի միջանցքը անխափան գործելու երաշխավորն է, բայց Ադրբեջանը եւս թքած ունի դրա վրա։
Ինչքա՞ն է շարունակելու նման կերպ վարվել Ալիեւը։
Քանի դեռ կամ Արեւմուտքը, կամ ՌԴ-ն «գլխին չեն բամփել»։
Կանե՞ն արդյոք։
Շահեր,շահեր…
Մեզնից բացի ոչ մեկ մեր խնդիրները չի լուծելու։
Իսկ մենք զբաղված ենք «իրար միս ուտելով»։
Դրա համար էլ հայտնվել ենք «կոտրած տաշտակի առաջ» »։